14:46  ,  5 փետրվարի, 2024

Արթուր Սահակյանը հաղթանակով մեկնարկեց «Ստրանջայի» մրցաշարում

Հայաստանի թիմը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի»  հեղինակավոր մրցաշարում։

Մրցումների առաջին օրը ռինգ է դուրս եկել 60 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն Արթուր Սահակյանը, որը մրցել է Ուկրաինան ներկայացնող Տիմուր Բաբաշկոյի հետ ու հաղթել 4։1 հաշվով։

Առաջին երկու ռաունդները բավականին բարդ են ստացվել Սահակյանի համար, բայց երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ունեցել է մեծ առավելություն, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

«Ստրանջայի»  մրցաշարին Հայաստանը ներկայացված է 4 բռնցքամարտիկով։ Բուլղարիայում ռինգ դուրս կգան նաեւ 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English