22:27  ,  4 փետրվարի, 2024

«Արսենալը» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» Լոնդնում հյուրընկալվեց փոխչեմպիոն «Արսենալին»։

3:1 հաշվով առավելության հասավ իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը։

«Արսենալից» մրցակցի դարպասը գրավեց անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական, բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին եւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Արսենալի» բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսը դարձավ ինքնագոլի հեղինակ։

«Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Արսենալը» երկրորդն է՝ 49 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Արսենալ» - «Լիվերպուլ»՝ 3:1 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 14, Գաբրիել Մարտինելի, 67, Լեանդրո Տրոսարդ, 90+2 - Գաբրիել Մագալյանս, 45+3, ինքնագոլ

Հեռացում՝ Իբրաիմա Կոնատե («Լիվերպուլ»), 88, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում