18:33  ,  3 փետրվարի, 2024

«Էվերտոնն» ու «Տոտենհեմը» խաղացին ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 2:2։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։ «Էվերտոնի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնն ու անգլիացի պաշտպան Ջերեդ Բրենթուեյթը։

«Տոտենհեմը» 44 միավորով չորրորդն է, «Էվերտոնը» 17-րդ տեղում է՝ 19 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)

Ջեք Հարիսոն, 30, Ջերեդ Բրենթուեյթ, 90+4 - Ռիշարլիսոն, 4, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում