Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Էվերտոնը» Լիվերպուլում մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 2:2։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։ «Էվերտոնի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնն ու անգլիացի պաշտպան Ջերեդ Բրենթուեյթը։
«Տոտենհեմը» 44 միավորով չորրորդն է, «Էվերտոնը» 17-րդ տեղում է՝ 19 միավոր։
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 2:2 (տեսանյութ)
Ջեք Հարիսոն, 30, Ջերեդ Բրենթուեյթ, 90+4 - Ռիշարլիսոն, 4, 41
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում