01:59  ,  3 փետրվարի, 2024

Մբապեի եւ Ասենսիոյի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի մեկնարկային մրցախաղում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ստրասբուրգին»։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյի գոլերի շնորհիվ։

ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ստրասբուրգը» 10-րդն է՝ 25 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ստրասբուրգ» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)

Դիլան Բակվա, 68 - Կիլիան Մբապե, 31, Մարկո Ասենսիո, 49

Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե, 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում