09:45  ,  1 փետրվարի, 2024

Յուրգեն Կլոպը 200-րդ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում

«Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 200-րդ հաղթանակը տարավ Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։ Կլոպն այդ ցուցանիշին հասավ 318 խաղում։ Նրանից արագ Պրեմիեր լիգայում 200 հաղթանակի ցուցանիշին հասել է միայն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ 269 խաղում։

Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Լիվերպուլը» 4:1 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»։

«Լիվերպուլը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում