02:15  ,  31 հունվարի, 2024

«Նյուքասլ Յունայթեդը» պարտության մատնեց «Աստոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 22-րդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

«Աստոն Վիլան» 43 միավորով չորրորդն է, «Նյուքասլ Յունայթեդը» 7-րդն է՝ 32 միավոր։ Նույնքան միավոր ունի 8-րդ տեղում գտնվող «Բրայթոնը», որը 0:4 հաշվով պարտվեց «Լուտոն Թաունին» (19 միավորով 17-րդ տեղում է)։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:3 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 71 - Ֆաբիան Շեր, 32, 36, Ալեքս Մորենո, 52, ինքնագոլ

«Լուտոն Թաուն» - «Բրայթոն»՝ 4:0 (տեսանյութ)

Էլայջա Ադեբայո, 1, 42, 56, Չիդոզի Օգբենե, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում