01:38  ,  29 հունվարի, 2024

ՊՍԺ-ն բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Բրեստին» եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

ՊՍԺ-ից գոլի հեղինակ դարձան իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն եւ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։

ՊՍԺ-ն 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Բրեստը» երրորդն է՝ 35 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

ՊՍԺ - «Բրեստ»՝ 2:2 (տեսանյութ)

 Մարկո Ասենսիո, 38, Ռանդալ Կոլո Մուանի, 45 - Մահդի Կամարա, 55, Մատիաս Լաժ, 80

Հեռացում՝ Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ), 90+4, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում