22:27  ,  28 հունվարի, 2024

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը` 4:2 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Նյուփորթ Քաունթիին» եւ հաղթեց 4:2 հաշվով։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմից աչքի ընկան կիսապաշտպաններ, պորտուգալացի Բրունու Ֆերնանդեշը, անգլիացի Կոբի Մայնուն, բրազիլացի Անտոնին եւ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։

1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Բրիստոլ Սիթի» - «Նոթինգեմ Ֆորեսթ» դիմակայության հաղթողը։ Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով եւ կանցկացվի երկրորդ խաղ։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Նյուփորթ Քաունթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:4

Բրին Մորիս, 36, Ուիլ Էվանս, 47 - Բրունու Ֆերնանդեշ, 7, Կոբի Մայնու, 13, Անտոնի, 68< Ռասմուս Հոյլուն, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով