02:01  ,  27 հունվարի, 2024

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Լոնդոնի «Չելսին» 0:0 հաշվով ավարտեց տնային հանդիպումը «Աստոն Վիլայի» հետ։ Թիմերը կանցկացնեն երկրորդ հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով