16:05  ,  25 հունվարի, 2024

AusOpen. Արինա Սաբալենկան դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մելբուրնում ավարտին մոտեցող Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ՝ երկրորդ տարին անընդմեջ։ Բելառուսի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:2), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Արինա Սաբալենկան եզրափակիչում կմրցի Դայանա Յաստրեմսկայա (Ուկրաինա, 93) - Չժեն Ցինվեն (Չինաստան, 15) դիմակայության հաղթողի հետ։

Արինա Սաբալենկան Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով