11:14  ,  24 հունվարի, 2024

AusOpen. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի հետ եւ առավելության հասավ հինգ սեթում՝ 7:6 (7:4), 2:6, 6:3, 5:7, 6:4։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 3 րոպե։

Կիսաեզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 6) - Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 2) դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով