11:14 24 հունվարի, 2024Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչի հետ եւ առավելության հասավ հինգ սեթում՝ 7:6 (7:4), 2:6, 6:3, 5:7, 6:4։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 3 րոպե։
Կիսաեզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա, 6) - Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 2) դիմակայության հաղթողը։
Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.