15:38  ,  23 հունվարի, 2024

AusOpen. Արինա Սաբալենկան 1/4 եզրափակիչում խնդիրներ չունեցավ՝ 6:2, 6:3

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, չեխ Բարբորա Կրեյչիկովայի հետ եւ հաղթեց 6:2, 6:3 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը, որը քառորդ եզրափակիչում 7:6 (8:6), 6:7 (3:7), 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով