Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անգամ նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի 84-րդ առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Արթուր Դավթյանին և 6 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։
Կանանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ նվաճեց Սուսաննա Գաբոյանը, որը կանանց 79-րդ առաջնության վերջին տուրում պարտության մատնեց Մելինե Հարությունյանին և 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում