03:10  ,  19 հունվարի, 2024

«Աթլետիկոն» պայքարից դուրս թողեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ պարտության մատնեց 4:2 հաշվով լրացուցիչ ժամանակում։

Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

«Ռեալը» նախորդ 21 խաղում անընդմեջ պարտություն չէր կրել։ Այս մրցաշրջանում Արքայական թիմը կրեց երկրորդ պարտությունը։ Առաջին եւս մրցակիցը «Աթլետիկոն» էր, որը Իսպանիայի առաջնության խաղում առավելության էր հասել 3:1 հաշվով։

«Աթլետիկոն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ «Ռեալը» չկարողացավ պաշտպանել գավաթակրի տիտղոսը։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:2 (հիմնական ժամանակ՝ 2:2)

Սամուել Լինո, 39, Ալվարո Մորատա, 57, Անտուան Գրիզման, 100, Ռոդրիգո Ռիկելմե, 119 – Յան Օբլակ, 45+1, ինքնագոլ, Խոսելու, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում