03:10 19 հունվարի, 2024Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ պարտության մատնեց 4:2 հաշվով լրացուցիչ ժամանակում։
Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
«Ռեալը» նախորդ 21 խաղում անընդմեջ պարտություն չէր կրել։ Այս մրցաշրջանում Արքայական թիմը կրեց երկրորդ պարտությունը։ Առաջին եւս մրցակիցը «Աթլետիկոն» էր, որը Իսպանիայի առաջնության խաղում առավելության էր հասել 3:1 հաշվով։
«Աթլետիկոն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ «Ռեալը» չկարողացավ պաշտպանել գավաթակրի տիտղոսը։
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:2 (հիմնական ժամանակ՝ 2:2)
Սամուել Լինո, 39, Ալվարո Մորատա, 57, Անտուան Գրիզման, 100, Ռոդրիգո Ռիկելմե, 119 – Յան Օբլակ, 45+1, ինքնագոլ, Խոսելու, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.