20:09  ,  17 հունվարի, 2024

Արինա Սաբալենկան «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 12-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 12-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ երրորդ շրջան։

Բելառուսը ներկայացնող թենիսիստուհին Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Արինա Սաբալենկան 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 107-րդ ռակետ, չեխ Բրենդա Ֆրուհվիրտովային։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով