13:06  ,  14 հունվարի, 2024

AusOpen. Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

Աշխարհի 71-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 87-րդ ռակետ, չինացի Չժոսյուան Բայի հետ եւ առավելության հասավ 4:6, 7:5, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, հույն Մարիա Սակարին, որը 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 92-րդ ռակետ, ճապոնացի Նաո Հիբինոյին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով