Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում տեղի ունեցած լոնդոնյան դերբիում մրցեցին «Չելսին» ու «Ֆուլհեմը»։
1:0 հաշվով առավելության հասավ «Չելսին»։ Միակ գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։
«Չելսին» 31 միավորով 8-րդն է, «Ֆուլհեմը» 13-րդն է՝ 24 միավոր»
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Չելսի» - «Ֆուլհեմ»՝ 1:0 (տեսանյութ)
Քոուլ Փալմեր, 45+4, 11մ
«Նյուքասլ Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում