11:17  ,  12 հունվարի, 2024

Ռոնալդոն ու Բեքհեմը՝ Փարիզում NBA-ին խաղին (ֆոտո)

Լեգենդար ֆուտբոլիստներ, բրազիլացի Ռոնալդոն ու անգլիացի Դեւիդ Բեքհեմը Փարիզում ներկա են եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության «Քլիվլենդ Քավալիերս» - «Բրուքլին Նեթս» հանդիպմանը։ Նրանց ընկերակցել է նաեւ ֆրանսիացի բասկետբոլիստ Թոնի Փարքերը։

«Գերազանց երեկո Փարիզում»,- սոցիալական ցանցերում հրապարակած լուսանկարը գրառել է Բեքհեմը։

Հանդիպումն ավարտվել է 111:102 հաշվով «Քլիվլենդ Քավալիերսի» օգտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում