01:54  ,  12 հունվարի, 2024

Միլիկի հեթ-տրիկը «Յուվենտուսին» դուրս բերեց կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։ Մրցակիցը «Ֆրոզինոնեն» էր։ 

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։

Կիսաեզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Լացիոն», որը պայքարից դուրս էր թողել «Ռոմային»։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Ֆիորենտինան» եւ «Ատալանտան»։

Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 3-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 24-ին։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ֆրոզինոնե՝ 4:0 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 11, 11մ, 38, 48, Քենան Յիլդիզ, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս