16:35  ,  11 հունվարի, 2024

Օգնյեն Չանչարեւիչը հեռացել է «Ալաշկերտից»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը հեռացել է «Ալաշկերտից»։ Երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում փորձառու դարպասապահին կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

34-ամյա  դարպասապահը 2018 թվականին սերբական «Ռադնիկից» էր տեղափոխվել «Ալաշկերտ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով