20:05  ,  7 հունվարի, 2024

Ֆոդենի դուբլը նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին՝ 5:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Հադերսֆիլդ Թաունին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի կիսապաշտպան Խուլիան Ալվարեսը, նորվեգացի հարձակվող Օսկար Բոբը եւ բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Հադերսֆիլդ Թաուն»՝ 5:0 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 33, 65, Խուլիան Ալվարես, 37, Օսկար Բոբ, 58, Ժերեմի Դոկու, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով