02:21  ,  7 հունվարի, 2024

Մադրիդի «Ռեալը» 2 րոպեում 2 գոլ խփեց եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հյուրընկալվեց չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Արանդինային» եւ հաղթեց 3:1 հաշվով։

54-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով հանդիպման հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Խոսելուն։ Մեկ րոպե անց Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը (տեսանյութ

Ավելացված ժամանակում հյուրերի երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Արանդինա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:3

Նաչո Ֆերնանդես, 90+4, ինքնագոլ - Խոսելու, 54, 11մ, Բրաիմ Դիաս, 55, Ռոդրիգո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում