Մադրիդի «Ռեալը» 2 րոպեում 2 գոլ խփեց եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

02:21   7 հունվարի, 2024

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հյուրընկալվեց չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Արանդինային» եւ հաղթեց 3:1 հաշվով։

54-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով հանդիպման հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Խոսելուն։ Մեկ րոպե անց Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը (տեսանյութ)։

Ավելացված ժամանակում հյուրերի երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ)։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Արանդինա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:3

Նաչո Ֆերնանդես, 90+4, ինքնագոլ - Խոսելու, 54, 11մ, Բրաիմ Դիաս, 55, Ռոդրիգո, 90+1



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.