19:14  ,  13 նոյեմբերի, 2012

«Միլանը» ցանկանում է գնել Բալոտելիին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», հայտնում է The Telegraph-ը:

«Միլանի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյին` Բալոտելիին գնելու համար: Իտալիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո: Հենց այդքան գումար էր վճարել «Մանչեսթեր Սիթին» «Ինտերին» Բալոտելիի տեղափոխության համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Բալոտելին չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով