15:02  ,  4 հունվարի, 2024

Ռաֆայել Նադալը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող АТР 250 մրցաշարում աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնը 6:1, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 102-րդ ռակետ, ավստրալացի Ջեյսոն Կաբլերի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

Քառորդ եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի աշխարհի 55-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնը։

Վնասվածքի պատճառով գրեթե մեկ տարի բաց թողած Նադալը համաշխարհային դասակարգման աղյուսակում այժմ 672-րդն է։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 661 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով