12:39  ,  4 հունվարի, 2024

16-ամյա Միրա Անդրեեւան առաջին անգամ դուրս եկավ WTA մրցաշարի քառորդ եզրափակիչ

Աշխարհի 58-րդ ռակետ, 16-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500-ի մրցաշարի 1/8 եզրափակիչում Միրա Անդրեեւան 6:1, 6:1 հաշվով առավելության հասավ աշխարհի 113-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Արինա Ռոդիոնովայի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում Միրա Անդրեեւայի մրցակիցը կլինի աշխարհի 40-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովան։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով