22:55  ,  3 հունվարի, 2024

«Ատալանտան» հաղթեց «Սասուոլոյին» եւ 1/4 եզրափակիչում է (տեսանյութ)

«Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը Բերգամոյում ընդունեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Շառլ դե Կետելարեն, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Բոլոնիան», «Ֆրոզինոնեն», «Ֆիորենտինան», «Լացիոն» եւ «Միլանը»։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ատալանտա» - «Սասուոլո»՝ 3:1 (տեսանյութ)

Շառլ դե Կետելարե, 24, 63, Ալեքսեյ Միրանչուկ, 71 - Դանիել Բոլոկա, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով