01:53  ,  3 հունվարի, 2024

«Միլանը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Միլանը» դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 4:1 հաշվով պարտության մատնեց «Կալյարիին»։

Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Լուկա Յովիչը, աչքի ընկան նաեւ կոտդիվուարցի հարձակվող Շակա Տրաորեն եւ պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Բոլոնիան», «Ֆրոզինոնեն», «Ֆիորենտինան» եւ «Լացիոն»։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Միլան» - «Կալյարի»՝ 4:1 

Լուկա Յովիչ, 29, 42, Շակա Տրաորե, 50, Ռաֆայել Լեաու, 90+2 - Պաուլո Դենտելո, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով