22:08  ,  1 հունվարի, 2024

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով մեկնարկեցին Հոնկոնգում

Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն ու աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով մեկնարկեցին Հոնգկոնում անցկացվող ATP շարքի մրցաշարում։

Զուգախաղի առաջին շրջանում Ռուսաստանի զույգը 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեցին բելգիացի Զիզու Բերգսին (129-րդ ռակետ) եւ Հոնկոնգի ներկայացուցիչ Չակ Լամ Քոուլման Վոնին (253-րդ ռակետ)։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 6 րոպե։

Երկրորդ շրջանում Խաչանովի եւ Ռուբլյովի մրցակիցները կլինեն բելգիացիներ Սանդեր Ժիլն ու Յորան Ֆլիգենը։

Հոնկոնգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 661 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով