Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նոյեմբերի 14-ին բուժզննում կանցնի Իսպանիայում։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց 25-ամյա Մովսիսյանը, ով գտնվում է Իսպանիայում։
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» ռմբարկուն ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց էր թողել Ռուսաստանի առաջնության շրջանակում կայացած Մոսկվայի «Դինամոյի» եւ «Սպարտակի» հետ հանդիպումները։ Մովսիսյանը չի մասնակցի նաեւ նոյեմբերի 14-ին կայանալիք Լիտվայի թիմի հետ ընկերական խաղին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում