21:12  ,  30 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» եւ «Աստոն Վիլայի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում «Աստոն Վիլան» տանը մրցեց «Բարնլիի» հետ եւ հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

«Աստոն Վիլան» 20 խաղից հետո 42 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Լիվերպուլը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 2։0 հաշվով պարտության մատնեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ 40 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի նաեւ չորրորդ տեղում գտնվող «Արսենալը»։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Ռոդրիգո Էրնանդես, 14, Խուլիան Ալվարես, 61

«Աստոն Վիլա» - «Բարնլի»՝ 3:2 (տեսանյութ)

Լեոն Բեյլի, 28, Մուսա Դիաբի, 42, Դուգլաս Լուիս, 90, 11մ - Զեկի Ամդունի, 30, Լայլ Ֆոսթեր, 71

Հեռացում՝ Սանդեր Բերգե («Բարնլի»), 56, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում