18:32  ,  30 դեկտեմբերի, 2023

«Չելսին» ուժեղ էր «Լուտոն Թաունից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Լուտոն Թաունին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը (տեսանյութ)։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Նոնի Մադուեկեն (տեսանյութ

«Չելսին» 28 միավորով 10-րդն է, «Լուտոն Թաունը» 18-րդ տեղում է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լուտոն Թաուն» - «Չելսի»՝ 2:3

Ռոս Բարքլի, 80, Էլայջա Ադեբայո, 87 - Քոուլ Փալմեր, 12, 70, Նոնի Մադուեկե, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում