02:10  ,  28 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակի հասավ Լիվերպուլում (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Էվերտոնի» անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը (տեսանյութ

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը (տեսանյութ), արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը (տեսանյութ) եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան (տեսանյութ

«Մանչեսթեր Սիթին» 37 միավորով չորրորդն է, «Էվերտոնը» 17-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3 

Ջեք Հարիսոն, 29 - Ֆիլ Ֆոդեն, 53, Խուլիան Ալվարես, 64, 11մ, Բերնարդու Սիլվա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում