02:10 28 դեկտեմբերի, 2023Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին»։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով։
29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Էվերտոնի» անգլիացի կիսապաշտպան Ջեք Հարիսոնը (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիից» աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը (տեսանյութ), արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը (տեսանյութ) եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան (տեսանյութ)։
«Մանչեսթեր Սիթին» 37 միավորով չորրորդն է, «Էվերտոնը» 17-րդն է՝ 16 միավոր։
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Էվերտոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3
Ջեք Հարիսոն, 29 - Ֆիլ Ֆոդեն, 53, Խուլիան Ալվարես, 64, 11մ, Բերնարդու Սիլվա, 87
Happy with that one?
— Manchester City (@ManCity) December 27, 2023
1-3 #ManCity pic.twitter.com/MHXujL0wyc
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.