Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց հետնապահներից «Բարնլիին»։
Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը (տեսանյութ)։ Վերջին րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան (տեսանյութ)։
«Լիվերպուլը» 42 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բարնլին» նախավերջինն է՝ 11 միավոր։
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 0:2
Դարվին Նունիես, 6, Դիոգու Ժոտա, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի