19:02  ,  24 դեկտեմբերի, 2023

«Չելսին» պարտվեց «Վուլվերհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում «Վուլվերհեմթոնը» հյուրընկալեց Լոնդոնի «Չելսիին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

51-րդ րոպեին աչքի ընկավ գաբոնցի կիսապաշտպան Մարիո Լեմինան (տեսանյութ)։ Ավելացված ժամանակում դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց իռլանդացի պաշտպան Մեթ Դոհերթին (տեսանյութ

Ավելացված ժամանակում հյուրերից գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն (տեսանյութ

«Չելսին» 22 միավորով 10-րդ տեղում է, «Վուլվերհեմթոնը» 11-րդն է՝ 22 միավոր:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Չելսի»՝ 2:1 

Մարիո Լեմինա, 51, Մեթ Դոհերթի, 90+3 - Կրիստոֆեր Նկունկու, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում