11:02  ,  24 դեկտեմբերի, 2023

Սալահը՝ Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն 10 ռմբարկուների թվում

«Լիվերպուլի» 31-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը «Արսենալի» դեմ խաղում (1:1) խփած գոլի շնորհիվ Պրեմիեր լիգայում գոլերի քանակը հասցրեց 151-ի եւ բարձրացավ 10-րդ տեղ այս մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։ Նա շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող, անգլիացի Մայքլ Օուենին, որը 150 գոլ է խփել Պրեմիեր լիգայում։

Մոհամեդ Սալահից բարձր ցուցանիշ ունեն Ջերմեյն Դեֆոն (162 գոլ), Ռոբի Ֆաուլերը (163 գոլ), Թիերի Անրին (175 գոլ), Ֆրենկ Լեմպարդը (177 գոլ), Սերխիո Ագուերոն (184 գոլ), Էնդի Քոուլը (187 գոլ), Ուեյն Ռունին (208 գոլ), Հարի Քեյնը (213 գոլ) եւ Ալան Շիրերը (260 գոլ)։ 

Transfermarkt-ը Սալահի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում