18:26  ,  23 դեկտեմբերի, 2023

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

72-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը, 6 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց գանացի հարձակվող Մոհամեդ Կուդուսը։

«Վեստ Հեմը» 30 միավորով 6-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ տեղում է՝ 28 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 72, Մոհամեդ Կուդուս, 78

«Ֆուլհեմ» - «Բարնլի»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Լուտոն Թաուն» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 19:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Բորնմուտ»՝ 19:00

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 19:00

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 21:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում