18:26 23 դեկտեմբերի, 2023Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Վեստ Հեմը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
72-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը, 6 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց գանացի հարձակվող Մոհամեդ Կուդուսը։
«Վեստ Հեմը» 30 միավորով 6-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 8-րդ տեղում է՝ 28 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)
Ջարոդ Բոուեն, 72, Մոհամեդ Կուդուս, 78
«Ֆուլհեմ» - «Բարնլի»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
«Լուտոն Թաուն» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 19:00
«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Բորնմուտ»՝ 19:00
«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 19:00
«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 21:30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.