09:07  ,  13 նոյեմբերի, 2012

Նովակ Ջոկովիչը՝ ATP-ի ամփոփիչ մրցաշարի հաղթող

2012 թվականի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դարձավ Լոնդոնում կայացած ATP-ի ամփոփիչ մրցաշարի հաղթող։

Տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում սերբ թենիսիստը երկու սեթերի արդյունքում առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ 7:6, 7:5։ Մրցախաղը տեւեց երկու ժամ 14 րոպե։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում էր 7։2 միլիոն դոլար։ Ջոկովիչը կստանա 1.76 միլիոն, իսկ Ֆեդերերը՝ 800 հազար դոլար։

Նավակ Ջոկովիչը երկրորդ անգամ հաղթող չանաճվեց ATP-ի ամփոփիչ մրցաշարում։ Ֆեդերերը նման հաջողություն հասել է 6 անգամ։ Սա 25-ամյա Ջոկովիչի 6-րդ տիտղոսն էր այս մրցաշրջանոմ եւ 34-րդը՝ կարիերայում։

ATP-ի ամփոփիչ մրցաշար, եզրափակիչ 

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 7:6 (6), 7:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում