01:49  ,  18 դեկտեմբերի, 2023

ՊՍԺ-ն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լիլի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։

66-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ

«Լիլին» պարտությունից փրկեց կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդի գոլն ավելացված չորրորդ րոպեին (տեսանյութ

ՊՍԺ-ն 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Լիլը» չորրորդն է՝ 28 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լիլ» - ՊՍԺ՝ 1:1

Ջոնաթան Դեւիդ, 90+4 - Կիլիան Մբապե, 66, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում