Ֆորմուլա-1-ի HRT թիմի սեփականատերը համարվող Thesan Capital ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտարարել է թիմը վաճառելու ցանկության մասին:
«Մենք կարծում ենք` եկել է պահը, որ թիմ գան նոր ներդրողներ: Կոլեկտիվը պետք է շարունակի աճել ֆինանսական նոր աջակցությամբ: Համոզված ենք` HRT-ի մարզական պոտենցիալն ահռելի է, եւ այլ ներդրողներ պատրաստ կլինեն նպաստել օգնել թիմին զարգանալ»,- ասված է թիմի պաշտոնական հայտարարության մեջ:
Նշենք, որ Ֆորմուլա-1-ում հանդես գալու երեք տարիների ընթացքում HRT-ն չի կարողացել միավոր վաստակել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի