23:35 12 նոյեմբերի, 2012Ֆորմուլա-1-ի HRT թիմի սեփականատերը համարվող Thesan Capital ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտարարել է թիմը վաճառելու ցանկության մասին:
«Մենք կարծում ենք` եկել է պահը, որ թիմ գան նոր ներդրողներ: Կոլեկտիվը պետք է շարունակի աճել ֆինանսական նոր աջակցությամբ: Համոզված ենք` HRT-ի մարզական պոտենցիալն ահռելի է, եւ այլ ներդրողներ պատրաստ կլինեն նպաստել օգնել թիմին զարգանալ»,- ասված է թիմի պաշտոնական հայտարարության մեջ:
Նշենք, որ Ֆորմուլա-1-ում հանդես գալու երեք տարիների ընթացքում HRT-ն չի կարողացել միավոր վաստակել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.