21:03  ,  16 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» բաց թողեց հաղթանակը, «Նյուքասլը» եւ «Չելսին» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 34 միավորով չորրորդն է, «Քրիսթալ Փելասը» 15-րդն է՝ 17 միավոր։

«Նյուքասլ Յունայթեդը» 3:0 հաշվով պարտության մատնեց «Ֆուլհեմին» եւ 29 միավորով 6-րդ է, «Ֆուլհեմը» 11-րդ տեղում է՝ 21 միավոր։

Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» եւ զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 22 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 8 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:2 (տեսանյութ)

Ջեք Գրիլիշ, 24, Ռիկո Լյուիս, 54 - Ժան-Ֆիլիպ Մատետա, 76, Մայքլ Օլիսե, 90+3, 11մ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Լյուիս Մայլի, 57, Միգել Ալմիրոն, 64, Դեն Բյորն, 82

Հեռացում՝ Ռաուլ Խիմենես («Ֆուլհեմ»), 22

«Չելսի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 2:0 (տեսանյութ)

Քոուլ Փալմեր, 54, Նիկոլաս Ջեքսոն, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում