16:38  ,  13 դեկտեմբերի, 2023

Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոն եվրոյով

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն աճել է 3 միլիոն եվրո եւ կազմում է 18 միլիոն եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից Էդուարդ Սպերցյանն ունեցել տրանսֆերային արժեքի ամենամեծ աճը։

«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 18 խաղում վաստակել է 38 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս