20:15  ,  11 դեկտեմբերի, 2023

WTA. Տարվա լավագույն թենիսիստուհին եւ լավագույն նորեկը

Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը ճանաչվել է 2023թ․ աշխարհի լավագույն թենիսիստուհի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկածով։

Անցած տարի եւս լավագույնն էր ճանաչվել Իգա Շվյոնտեկը։ Այս տարի Շվյոնտեկը նվաճել է 6 տիտղոս, այդ թվում Ֆրանսիայի բաց առաջնությունում եւ տարվա ամփոփիչ առաջնությունում։

Տարվա լավագույն նորեկ է ճանաչվել 16-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան, որն այս տարի համաշխարհային դասակարգման աղյուսակում 405-րդ տեղից բարձրացել է 46-րդ տեղ։

Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել էր երրորդ շրջան, իսկ Ուիմբլդոնի մրցաշարում՝ 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով