14:08  ,  11 դեկտեմբերի, 2023

Սպերցյանը՝ ՌՊԼ-ի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, WhoScored-ի վարկածով։

Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ «Կրասնոդարը» հաղթել է 1:0 հաշվով, 38 միավորով գլխավորում է մրցաշարային  աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Զենիթից»։

WhoScored․ ՌՊԼ-ի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքական

Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար»), Դանիիլ Խուսեւիչ («Սպարտակ»), Սրջան Բաբիչ («Սպարտակ»), Եվգենի Մորոզով («Լոկոմոտիվ»), Դարկո Տոդորովիչ («Ախմատ»), Կրիստոֆեր Մարտինս Պերեյրա («Սպարտակ»), Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Վլադիսլավ Մալկեւիչ («Ուրալ»), Ալեքսանդր Սոբոլեւ («Սպարտակ»), Կվինսի Պրոմես («Սպարտակ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում